15 06 2021

Մենք հստակ դրույթներով ծրագիր ենք ներկայացնում, նրանք խոսում են ջարդել-փշրելու մասին․ Վահե Հակոբյան



Նայեք՝ ինչի մասին են նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում ներկա իշխանությունները, և ինչի մասին ենք խոսում մենք։ Այն ժամանակ, երբ մենք կոնստրուկտիվ տարբերակներ ենք առաջարկում, հստակ դրույթներով ծրագիր, ներկայացնում ենք թիմը, նրանք խոսում են ջարդել-փշրելու, ասֆալտին պառկեցնելու մասին։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Միգուցե ինչ-որ փոքր զանգվածի վրա սա աշխատում է, բայց համոզված եմ, որ բնակչության գիտակից հատվածի վրա՝ ոչ։ Ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին պարտադրանքով և սպառնալիքներով տանում են նրա հետ հանդիպումներին, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը հրաժարվում է, քննչական կոմիտեից նրանց այցելում են։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ այս ամենը հակառակ էֆեկտն է ունենում․ նման քայլերից քաղաքացիներն ավելի շատ են բարկանում ու վրդոհվում», - նշեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ