06 10 2021

Գովելի է, որ առանց ՊՊԾ և ԱԱԾ աշխատակիցների մոտեցաք ամբիոնին․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին



Կարծում եմ, որ այսօր ոչ մի փոփոխություն չի լինի և արդեն 3-րդ անգամը կլինի, որ կառավարությունից եկած անձնավորությունը չի կարողանա հաղթահարել ինքն իրեն և մոտենալ ամբիոնին և ինչ-որ ձև իմ հարցին պատասխան տա։ Կարծում եմ այլևս գաղտնիք չի ՀՀ քաղաքացիների համար, որ տվյալ անձը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնլ անգամ։ Եվ իր իսկ նշած այդ օպերատիվ կապը ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև թուրքի կողմից ունեցած տեղեկություններին իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ