17 11 2021

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկով

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակժ փոխանցում է РИА Новости-ն: «Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը եւ պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը: Խոսելով սահմանին տիրող լարված իրավիճակի մասին՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան կշարունակի միջնորդական ջանքերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ