16 12 2021

Ալեն Սիմոնյանը հիմա էլ պետբյուջեի հաշվին կառավարական առանձնատունն է ռեմոնտ անում․ Արեգնազ Մանուկյան

Ալեն Սիմոնյանը հիմա էլ պետբյուջեի հաշվին կառավարական առանձնատունն է ռեմոնտ անում․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար
Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ հիմա էլ կառավարական առանձնատունն է ռեմոնտ անում այնտեղ տեղափոխվելու համար։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը News.am լրատվական կայքին հաստատել է, որ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կտեղափոխվի Կոնդի կառավարական ամառանոց և որ այն այս պահին վերանորոգվում է։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից և ՀՀ ԱԺ Աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից պահանջել եմ պարզաբանել հետևյալ հարցերը․
1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։
2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։
3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։
4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։
5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։
7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
Պատասխանն ստանալուն պես կտեղեկացնեմ այդ մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ