26 01 2022

Նիկոլական ֆեյքերն ու օլիգարխները փորձում են թեզ շրջանառել, թե՝ ընդդիմությունից կա հիասթափություն․ Աննա Մկրտչյան



«ՀՀ-ում իրական ընդդիմությունը, որը խորհրդարանում է , ընդիմադիր գործընկերները, ովքեր մանդատ չեն ստացել չեն պայքարի  երրորդ ճանապարհի համար , մեզ համար հաջողության միակ ճանապարհը Նիկոլին իշխանությունից վռնդելն է և պատասխանատվության ենթարկելը։ Իսկ անընդհատ պտտվող թեզը, որ  հիասթափություն կա ընդիմությունից, դա այն լավագույն բառապաշարն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բոլորիս մոտ դարձնել սովորական․ նիկոլական ֆեյքերը, օլիգարխները փորձում են սերմանել, որ ընդդիմությունը պառակտված է, անկարող է։  Ուզում եմ հիշեցնել, որ նույն  խորհրդարանական ընդդիմության շնորհիվ է, որ Նիկոլը ստիպված է լինում գալ  ու խոստովանել,  որ հետքաշման հրամանն ինքն է տվել , նույն նընդդիմության շնորհիվ է, որ կարողացել ենք իմանալ, որ կա ստորագրված փաստաթուղթ, որը մինչև հիմա հրապարակված չէ և այլն»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով  շարունակ ասրվող հայտարարություններին, թե՝ իբր ընդդիմությունից և հատկապես խորհրդարանական ընդդիմությունից կա հիասթափություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ