17 02 2022

Հայաստանը հնարավորինս փորձելու է հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը․ Քոչարյան



Չեմ կարծում, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ տեղեկություններով՝ նախ Ադրբեջանը սահմանազատում էր պահանջում, ապա՝ խաղաղության պայմանագիր։ Այժմ իրավիճակը փոխվել է, եւ Ադրբեջանը ձգտում է հասնել համաձայնագրի ստորագրմանը։ Ես չեմ պատկերացնում նման համաձայնագիր երկու երկրների միջեւ առանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա պարզապես անհնար է։  Չեմ կարծում, որ մեր նպատակներին հասնելու համար կա բավարար բանակցային ռեսուրս»,- նշեց երկրորդ նախագահը։ 

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, իրեն չվտանգելու համար հայկական կողմը կփորձի հետաձգել գործընթացը։ «Ճիշտ կլիներ, որ բանակն ու սահմանները զուգահեռաբար ուժեղացվեին, բայց ոչինչ չի արվում։ Եթե ​​գնան հետաձգելու ճանապարհով, դա կնշանակի մի բան՝ հնարավորինս հետաձգել անցանկալի զարգացումը։ Նախկինում, որ ատամը ցավում էր մարդիկ  ամեն կերպ ձգում էին ժամանակը որ չգնային ատամնաբույժի մոտ, հիմա դրա նման վիճակ է, ոչ ցանկալի դրսևորումները հնարավորին ձգձգում են »,- ընդգծեց Քոչարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ