14 03 2022

ՔՊ-ականները խուսափում են Ադրբեջանի 5 կետանոց պահանջների մասին խոսել



Yerevan.Today-ի թղթակիցը իշխանական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանից և Հակոբ Արշակյանից Ազգային ժողովում այդպես էլ չկարողացավ մեկնաբանություն ստանալ Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցված 5 կետից բաղկացած առաջարկների մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ