25 03 2022

Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Tert.am

Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Tert.am

Tert.am-ը գրում է.

Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը, անդրադառնալով երեկ տարածված լուրերին, որ գյուղը հայկական կողմի ու ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է։

Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։

Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասաց Միքայելյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։

«Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Հասարակություն 01 04 2022

Քարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով

Artsakhpress.am-ը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Խրամորթ համայնքի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին

Orphus համակարգ