04 04 2022

Սենոր Հասրաթյանն արցախցիներին կոչ է արել մասնակցել վաղվա հանրահավաքին

Սենոր Հասրաթյանն արցախցիներին կոչ է արել մասնակցել վաղվա հանրահավաքին

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախից բռնատեղահանված և մայր Հայաստանում ժամանակավոր ապաստանած իմ սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում երբեմնի հպարտ, իսկ այսօր հոգսերով ծանրաբեռնված, բայց ոչ խեղճացած Ստեփանակերտից… Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում…

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով… Հրամայական, որից կախված է Արցախի լինելիությունն ու մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ