21 04 2022

Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան:

«Կատարվեց մի բան, որը մենք չէինք սպասում. ամբողջովին համաձայնեցված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խափանվեց հենց վերջին պահին ... Մի քանի օր, անդադար, մենք աշխատել ենք խնդրի լուծման ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել լուծել»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Դրանում ասվում է նաև, որ խնդիրը փորձել են լուծել, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության մակարդակով։

Ցուցահանդեսը պետք է բացվեր «Ռուսաստան՝ իմ պատմությունը» պատմական զբոսայգում։ ARMA-ն գրում է, որ այժմ միջոցառման այլ վայր է փնտրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ