08 10 2022

ՀՀ իշխանությունները Արցախի ժողովրդին տանում են ոչնչացման․ ուզում ենք մեր ճակատագիրն իմանալ․ արցախցի

ՀՀ իշխանությունները Արցախի ժողովրդին տանում են ոչնչացման․ ուզում ենք մեր ճակատագիրն իմանալ․ արցախցի

Ուզում ենք հասկանալ վերջին զարագացումներից հետո Պրահայում հանդիպումներից հետո ի՞նչ ճակատագիր է ունենալու Արցախը, ո՞նց է որոշվելու մեր՝ արցախցիներիս ապագան։ Yerevan.Today-ի հետ զրույցում Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին ասաց ակցիայի մասնակից քաղաքացիներից Վահե Հարությունյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:

«Մենք հասկանում ենք, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելը առանց Արցախի հիշատակման նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնել։
Դա կնշանակի Արցախի կործանում։ Այժմ Արցախը կանգնած է ամենամեծ վտանգի առջև։ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդին տանում են ոչնչացման և՛ ֆիզիկապես, և՛ վտարանդի դարձնելով»,-ասաց Արցախի բնակիչը։

Մեր զրուցակցի խոսքով, Արցախում համախմբում է անհրաժեշտ՝ մի կողմ թողնելով առկա քաղաքական և կենցաղային տարաձայնությունները։

«Թեկուզ փողոց դուրս գալով մեր իրավունքները պահանջենք պաշտապնել և՛ միջազգային հանրությանը և Հայաստանի իշխանություններին։ Սա միակ ուղին է Արցախը փրկելու»։
Անդրադառնալով՝ Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հայտարարություններին, թե արցախցիննների հարցը Ադրբեջանը չի պատրաստվում երրորդ երկրի հետ քննարկել, Վահեն նշում է․
«Ալիևը շատ բաներ է ասել նաև նախկինում, սակայն եթե նախկինում ՀՀ իշխանությունները հակադարձում էին, ապա հիմա չեն կարողանում հակադարձել, և Ալիևի հայտարարությունները շատ վտանգավոր են դառնում։ Մենք ունենք ՀՀ անձնագիր և համարվում ենք ՀՀ քաղաքացի, Հայաստանի իշխանությունները փաստացի պարտավոր են մեր անվտանգությանը երաշխավորել լինել։ Դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա փաստացի հրաժարվում են 100-150 հազար ՀՀ անձնագիր ունեցող իրենց քաղաքացիներից։ Սա հերթական դավաճանությունն է Արցախի բնակչության հանդեպ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ