19 10 2022

Պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց. Տիգրան Թորոսյանը՝ բուհերի օպտիմալացման որոշման մասին



Ճիշտն ասած՝ ես սկզբում չէի հասկանում, թե ինչպես կարոլի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել, օրինակ՝ այն համալսարաններ, որնց դա վերաբերում է: Հիմա այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով ամեն ինչ պարզ է: Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցող Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ասաց ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը: 

«Իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև անբովանդակ լինելու համար: Ես արդեն հասկանում եմ, և դա միգուցե տրամաբանական է, թե ինչու չէին ուզում մեզ ուղարկել այդ նախագիծը: Ամեն մեկը, ով երբևէ քիչ թե շատ կարևոր խնդիր է լուծել, շատ լավ գիտի, որ ինչ-որ խնդիր լուծելուց առաջ նախ պետք է բացահայտել այդ խնդիրը, պետք է նպատակները սահմանել և պետք է լուծումներ առաջարկել: Այս փաստաթղթի հիմնավորում կոչվող հավելվածը բացարձակապես ոչ մի հարցի չի պատասխանում»: 

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ