14 11 2022

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Բալիում Լավրովի հոսպիտալացումը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Բալիում Լավրովի հոսպիտալացումը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոսպիտալացվել է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում մեկնաբանել է լուրը և ընդգծել, որ սա ֆեյքերի գագաթնակետն է.
«Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լրահոսն ենք կարդում և  չենք հավատում մեր աչքերին. պարզվում է, որ նա հոսպիտալացվել է: Սա, իհարկե, ֆեյքերի գագաթնակետն է։ Դե սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվի»:
Այնուհետև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սերգեյ Լավրովն աշխատում է փաստաթղթերով՝ ինդոնեզական հյուրանոցի պատշգամբում գտնվող սեղանի շուրջ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ