09 02 2023

Իրանը և Հայաստանը թույլ չեն տա որևէ «միջանցք» ստեղծվի․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը և Հայաստանը թույլ չեն տա որևէ «միջանցք» ստեղծվի․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Մենք այժմ շատ կարևոր և զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում, այսօր կարևոր հարցերից մեկը պատմական խեղաթյուրումներն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի ղեկավարությունները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ պետք է ստեղծել հատուկ օրակարգ։
«Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք և պետք է լինենք հարևաններ։ Որոշակի խորամանկություններ են նկատվում, խոսում են «միջանցքների», ինչ-որ գործողությունների  մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի։ Կարևոր է համատեղ նախաձեռնությամբ հանդես գալը, ոչ թե պետք է սպասենք և պատասխանենք այլ կողմից արվող նախաձեռնություններին, այլ ինքներս պետք է դառնանք նախաձեռնող կողմը։ Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են, պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց նա։

Դեսպանը դիմեց լրատվամիջոցներին՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ այնպիսի նյութեր չհրապարակել, որոնք լարվածություն կարող են առաջացնել։

«Ես հստակորեն ասում եմ Իրանը հետևում է սահմանային բոլոր իրողություններին և շատ մի պրպտեք, թե ինչ գործողություններ են լինելու։ Երկու երկրները բոլոր ոլորտներում շատ սերտ հարաբերություններ ունեն»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ