04 04 2023

44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի

44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023թ․ փետրվարի 28-ին։

Օրենքը ուժի մեջ է մտել ս․թ․ ապրիլի 3-ին։

Ըստ նոր լրամշակման՝ նախատեսվում է դրամական հատուցում վճարել այն զինծառայողներին, ովքեր՝
. նախկինում ճանաչված են եղել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,
. հանդիսացել են հիմնադրամի շահառու և
. հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են որպես 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Օրենքը կգործի 36 ամիս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) 2022 թ․ հունվարի 1-ից հետո հերթական վերափորձաքննություն անցած այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են կարգի փոփոխություն։ Մասնավորապես, հաշմանդամության 2-րդ խումբը փոխվել է 3-րդ խմբի։

Ըստ նոր կարգավորման, ի լրումն պետության կողմից վճարվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարների, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի հետևյալ դրամական հատուցումները, որի արդյունքում Հիմնադրամի և պետության կողմից տրամադրվող զինծառայողների աջակցության հանրագումարը գնահատված արժեքով կկազմի․
• սպայական կազմի զինծառայող - 149,000 ՀՀ դրամ
• պայմանագրային և զորահավաքային կազ, կամավորական - 116,000 ՀՀ դրամ
• պարտադիր ժամկետային կազմ - 91,000 ՀՀ դրամ:

Մանրամասները ստորև․

Այս փոփոխության հետևանքով 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

Այդ փոփոխությունների արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուդը լիազորություն է ստանում իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ