17 04 2023

Թշամին կրակել է գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ

Թշամին կրակել է գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ