25 05 2023

Վճռաբերկ դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 0 պատգամավոր

Վճռաբերկ դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 0 պատգամավոր

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով փակ գաղտնի քվեարկության արդյունքները, հայտնեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի,  Լիլիթ Խաչատրյանին և Անի Մխիթարյանի թեկնածությունը:

Նարեկ Բաբայանի ներկայացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից ոչ մեկը չի մասնակցել քվեարկությանը և քվեատուփը դատարկ է եղել:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն ընթերցեց «ԱԺ կանոնակարգ»  սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ եթե որևէ թեկնածու չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, բայց քանի որ երեք թեկնածուներից ոչ մեկը ձայն չի ստացել, ապա ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուներ է ներկայացնում ԱԺ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ