03 07 2023

Վարկեր վերցրած, բերքահավաքի հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ․ Գառնիկ Դանիելյան

Վարկեր վերցրած, բերքահավաքի հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Դեռևս ամիսներ առաջ ինչպես ազգային Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ իմ հրապարակումներում և հարցազրույցներում բարձրաձայնել էի խաղողի մթերման խայտառակ ցածր գնի, մթերող կազմակերպությունների անբարեխիղճ պահվածքի, պատկան մարմինների անտարբերության և խաղողագործության վերացման վտանգի մասին։

Ցավոք, մտավախությունս հաստատվում է վերջին օրերին խաղողագործների հետ պարբերական զրույցներից հետո։

Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս պայմանագիր կնքելու նպատակով ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել։

Ստացվում է, որ վարկեր վերցրած, բերքահավաքի սպասումով և հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ։

Խաղողագործությունը որպես գյուղատնտեսության ճյուղ փրկելու, այս ուղղությամբ ռազմավարություն մշակելու փոխարեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այսպիսի մտքեր է արտահայտում․ «Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետեւաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այգիները»։

Այլևս անհանդուրժելի է ոչ կոմպետենտ, նպատակաուղղված կերպով ռազմավարական նշանակության ոլորտները, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, տանուլ տվող անձանց պաշտոնավորումը։ Պետությունը ձեր մասնավոր ընկերությունը չէ»՛։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ