14 09 2023

Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին

Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին

Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Bharat Forge L. t.d պաշտպանական ընկերության տնօրեն Բաբու Կալյանը։

Ինչպես հաղորդում է Indian Defense Research Wing-ը, հաուբիցները բերվել են օգոստոսի սկզբին: Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է ժամանել Հնդկաստանի հետ կնքված խոշոր պայմանագրի շրջանակներում: Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։

Պաշտպանական գործարքով նախատեսվում է Հայաստանին մատակարարել 90 միավոր ATAGS 155,5 մլն դոլար արժողությամբ։ Բացի այդ, Հայաստանին փուլ առ փուլ պետք է մատակարարվի եւս 84 հաուբից։ Նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամանակից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ