20 11 2023

Կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի. Գառնիկ Դանիելյան

Կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք այլևս չեն ունենա։ Սահմանափակումը գործելու է ժամը 7-ից մինչև 21-ը:

Հայտարարության մեջ նշված է, որ նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։

Նոյեմբերի 20-ից Պարեկային ծառայությունը կկիրառի վարչական տուգանքներ․ վարորդները կտուգանվեն 5000 դրամով։

Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ դիմել են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունները կապված այս սահմանափակման և տուգանքների հետ․

Նման արգելքի դեպքում անհնար կդառնան ամենօրյա առաքումները և մատակարարումները, կխաթարվի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը։

Որևիցե պետությունում չի արգելվում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը քաղաքի կենտրոնում։

Մեկ բեռնատարի փոխարեն ընկերությունները 3 և ավելի փոքր տրանսպորտային միջոցներ կօգտագործեն, ինչը որևէ կերպ չի նպաստի երթևեկության թեթևացմանը, այլ՝ հակառակը։

Արդյունքում՝ քաղաքի կենտրոնը չի բեռնաթափվի, իսկ տնտեսվարողները կկրեն խոշոր վնասներ։

Հերթական անգամ, առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, նրանց մտահոգությունները լսելու և խնդիրներին լուծում տալու, կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի։

Առաջարկում եմ՝ վերանայել այս որոշումը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ