27 11 2023

Ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ անպայման պետք է 20% շահույթ ունենաս. Գառնիկ Դանիելյան



Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Ավտոներկրողներն այսօր հերթական ակցիայով ՀՀ նախագահականի նստավայրում էին.

«Աբսուրդային որոշում են կայացրել , մենք ԱԺ-ում էլ ասել ենք իրենց, որ այս օրենքն ընդունելու դեպքում ավտոներկրողները բազմաթիվ խնդիրներ կունենան,  ոլորտը կտանենք անկման  և շատ կարժ ժամանակամիջոցում  Հայաստանը, որ այն դիրքը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում  ավտոներկրման վաճառքի հետ  կապված, այդ ամենը կընկնի ջուրը… Ոչ ոք չի կարող ավտոներկրողներին պարտադրի, ասի՝ անպայման պետք է 20% շահույթ ունենաս»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ