12 12 2023

Սա բանակից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծ չէ. Գեղամ Մանուկյան



ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:  Նախագծի վերաբերյալ դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝  նշելով.

«Սա բանակից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծ չէ, այլ ուղղակի տարբեր պատճառներով Հայաստանից դուրս գտնվելով քրեական  հետապնդման տակ գտնվող մեր հայրենակիցների հարցն է. … Անկյունաքարային հարցն է՝ մշտական դարձնե՞լ օրենքը, թե՞ օրենքն ունենա սահմանափակում, միանվագ, քանի որ այսօրվա  18 տարին չլրացածը կմտածի՝ դե մշտական օրենք կա, խուսափի մինչև  27 տարեկանը, դրանից հետո կարող է  որոշակի գումարի դիմաց ազատ արձակվի»։

Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ բոլորը չէ, որ բանակից խուսափելու համար են Հայաստանից դուրս գտնվում։

«44-օրյա պատերազմի ժամանակ եղան շատերը, որոնք վերադարձան Հայաստան ու կամավորագրվեցին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ