19 12 2023

Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով․ Ոսկան Սարգսյան

Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տավուշում 24 հանրակրթական դպրոց ջեռուցվում է փայտով
Տավուշի մարզի հանրակրթական 50 դպրոցների շենքեր ջեռուցվում են բնական գազով, 24-ը՝ վառելափայտով, 2-ը ՝ էլեկտրական սարքերի միջոցով: Փայտ վառող վառարանները բազմաթիվ խնդիրներ ու անհարմարություններ են ստեղծում, ուսումնական օրվա սկզբին վառարանները պետք է արդեն լավ տաքացած լինեն, թաց, խոնավ վառելափայտը դժվարությամբ է այրվում, քամու դեպքում դասարանները լցվում են ծխով, փայտի այրումից հետո վառարաններից մոխիրը հարկ է հեռացել եւ այլն։
Դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներր ավելի քան 68 միլիոն դրամ պարգևավճար են ստացել պետբյուջեից, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում պետական հանրակրթական դպրոցների շենքերը գազաֆիկացնելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ