24 12 2023

Սպասվում է քամու ուժգնացում, բուք

Սպասվում է քամու ուժգնացում, բուք

Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում  սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 28-33մ/վ, բուք, ճանապարհներին մերկասառույց։

Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Երևանում այսօր կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

 Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վ, 26-ին՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ