24 12 2023

Ծնվել է պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն։

«Երևի Աստծո պարգև է ինձ համար, օրհնել է այսպես, որ կրկին մայրացել եմ։ Երեխան նոր կյանք է, նոր լույս է, կյանքի նոր իմաստ է դարձել մեզ համար»,- ասում է Լևոն Լևոնյանի մայրը՝ Անժելա Մնացականյանը։ 

Որոշումը հեշտ չի տրվել տիկին Անժելային. «Նույնիսկ մտքովս չէր էլ անցնում կարող եմ կրկին երեխա ունենալ։ Ինձ մոտ այն զգացումը չի եղել, Լևոնին կորցրել եմ, տեղը պետք է անպայման լրացնեմ։ Նույնիսկ վախ կար, մեծ վախ։

Իմ այս քայլով ընդամենը փորձեցի իմ ընտանիքն ապրեցնել»,- պատմում է տիկին Անժելան։ 

Մանրամասն՝ «Զինուժ»-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ