04 01 2024

Սպասվում է ձյուն, բուք, մառախուղ ու մերկասառույց

Սպասվում է ձյուն, բուք, մառախուղ ու մերկասառույց

Արևմուտքից ցիկլոն է գալիս Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից:

«Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ