22 01 2024

Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ

Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։ Նա, մասնավորապես, գրել է.

«ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ։ Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։ Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ