23 01 2024

Առատ ձյուն է եկել․ Ջերմուկում չեն հասցնում մաքրել

Առատ ձյուն է եկել․ Ջերմուկում չեն հասցնում մաքրել

Առատ տեղումների պատճառով դժվար իրավիճակ է ստեղծվել բարձրադիր Ջերմուկ քաղաքում։ Այստեղ քաղաքային իշխանությունը չի հասցնում մաքրել փողոցներն ու մայթերը։

Ինչպես հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ  ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

«Հարգելի բնակիչներ, ըմբռնումով մոտեցեք իրավիճակին, կոմունալ սպասարկման ծառայության հնարավորությունները սահմանափակ են, ժամանակը ևս /հնարավորության  սահմաններում և իհարկե ցանկության դեպքում առաջարկում ենք գոնե ձեր մուտքերի դիմացի հատվածը մաքրել»,-բնակիչներին նման խնդրանքով է դիմել համայնքապետարանը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ