31 01 2024

Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»․ իրանագետ

Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։ 

Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում՝ դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ