16 02 2024

Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք. Թաթոյան

Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք. Թաթոյան

Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ:

Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։

«Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: 

Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:

Միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար տարածք, որից՝

1. 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2. 170 հեկտար անտառային հողեր.

3. 130 հեկտար համայնքային հողեր:

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Ու այս պայմաններում, դրել-քննում ենք արդյոք մեր զինվորականները խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը:

Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ