21 02 2024

Մեծամորի ՔՊ-ական համայնքապետը «Maybach» է քշում

Մեծամորի ՔՊ-ական համայնքապետը «Maybach» է քշում

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Նշվում է, որ ժամը 03:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:

Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վարորդը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ