04 04 2024

Ալիևը Բլինքենին բողոքել է երկակի ստանդարտներից․ աղբյուր

Ալիևը Բլինքենին բողոքել է երկակի ստանդարտներից․ աղբյուր

Tert.am-ը գրում է․ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը բացահայտել է նախօրեին Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցի որոշ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ Ալիևը  պետքարտուղարին ասել է, որ «մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են»։

«Մենք չենք ընդունում այս հարցում արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա», - ասել է նա։

Նշվում է, որ Ալիևը Բլինկենին «հիշեցրել է» Հայաստանում «ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին և նշել, որ այս համատեքստում արևմտյան երկրների լռությունը թյուրըմբռնում է առաջացնում, և նմանատիպ փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ