02 01 2021

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ․ News.am

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ․ News.am

NEWS.am-ը գրում է․
«Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի մարմին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ