24 06 2021

Ի՞նչ են առաջարկում ադրբեջանցիներն արցախցիներին․ Նաիրի Հոխիկյան

Ի՞նչ են առաջարկում ադրբեջանցիներն արցախցիներին․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակիչները այլ պետությունների հեռախոսահամարներից զանգեր են ստանում։ Դրանցով ադրբեջանցիները առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները՝ պատճառաբանությամբ, թե բոլոր դեպքերում այդ տները առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։

Արցախում մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջ եկել, քանի որ զանգերը համակարգված բնույթ են կրում։

Այս առումով արցախցիները պետք է վստահ լինեն, որ այդկերպ թշնամին կիրառում է հոգեբանական զենք մեր դեմ՝ փորձելով Արցախում խուճապ ու արտագաղթի ալիք կազմակերպել։

Ուշադրություն մի դարձրեք նման սրիկայություններին և յուրաքանչյուր այդպիսի զանգերին պատասխանեք Արցախում տարածված ամենավատ ձևակերպումներով։

Վախը և հուսահատությունը արցախցուն բնորոշ չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ