23 09 2021

Կորոնա թեստ հանձնելու ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա. Արեգնազ Մանուկյան



« Պատվաստումը պետք է լինի մարդու ընտրությունը,  այլ ոչ թե այդ ծախսը թողնի աշխատակիցների վրա, որոնց մեծ մասը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում։ Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել։ Ստեղծված իրավիճակը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ չի բացառվում, որ քաղաքացիներն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կարող են նախընտրել պատվաստվելու հակացուցում ունենալու հավաստող փաստաթուղթ ձեռք բերել ապօրինի ճանապարհով»,-  ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ, դիմելով առողջապահության նախարարին, նման միտք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

 Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց.

«Քանի որ հիմնական բյուջեն սպառվել է, բժշկական կենտրոնները որոշում են, որ տվյալ քաղաքացու բուժումն անհետաձգելի չէ, և քաղաքացիներին գրանցում են ու տուն ուղարկում։ Նման քայլի բժշկական կենտրոնները ստիպված են գնում, քանի որ զրկված են ֆինանսավորումից, ինչը հետևանք է այն բանի, որ կառավարությունը չի կարողացել ճիշտ պլանավորել ծախսերը։ Այսպիսով մարդիկ մինչև 2022 թվականը զրկված են պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու հնարավորությունից»,- նշեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ