11 03 2022

Ասում էինք, Ռուսաստանը շուտով կսահմանափակի ցորենի արտահանումը․ Վահե Հակոբյան



«Ադրբեջանաթուրքական դանդեմն ուզում է օգտել  ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից և հասնել  իր վաղեմի նպատակին, որը վավերացված է «Շուշիի հռչակագրում»՝ ստանալու «Զանգեզուրի միջանցք»-ը։  Իմ համար ծայրահեղ անհասկանալի  է  այս ֆոնին  մեր կառավարության պահվածքը ՝ շարունակել բանակցել թուրքական կողմի հետ, «Խաղաղության դարաշրջան» բացել  և այլն։ Ինչի՞ մասին կարող է խոսք լինել,  հետաքրքրիր է ի՞նչ են բանակցում թուրքերի հետ»,- նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վահե Հակոբյանը՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։

Անդրադառնալով  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ ՀՀ-ում  պարենային ապրանքների հնարավոր դեֆիցիտին, Վահե Հակոբյանը նշեց․

  «Սպառողական գները վերջին օրերին աճել են, ՀՀ-ն և Արցախը համատեղ օգտագործում  են 500-600 հազար տոննա  հացահատիկ , որից, մինչև պատերազմը, 30  տոկոսն ապահովում էր Արցախի հանրապետությունը։ Քանի որ այդ հնարավորությունը հիմա չկա, 99 տոկոսով հիմա կախված ենք Ռուսաստանից ։ Այն ժամանակ ասում էինք Ռուսաստանը շուտով կսահմանափակի ցորենի արտահանումը և   կատարվեց այն, ինչ ասում էինք․ հիմա  հարց կառավարությանը՝  մենք որքա՞ն ցորենի պաշար ունենք  և ի՞նչ  է արվում, որպեսզի այս հարցի լուծումը ստանաք «,-ասաց Վահե Հակոբյնաը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ