10 07 2023

Փաշինյանը Չախոյանի եկամուտն ավելացրել է 3 միլիոն 800 հազար դրամով, թոշակառուի թոշակը՝ 4400-ով․ 168․am

Փաշինյանը Չախոյանի եկամուտն ավելացրել է 3 միլիոն 800 հազար դրամով, թոշակառուի թոշակը՝ 4400-ով․ 168․am

168.am-ը գրում է․ Հուլիսի 1-ից Հայաստանի կառավարությունը բարձրացրեց կենսաթոշակն ու նպաստը. Օրինակ՝ նվազագույն կենսաթոշակը 31 հազար դրամից դարձավ 36 հազար դրամ, այսինքն՝ ավելացավ 4400 դրամով։

Փաշինյանը 2018 թվականից ի վեր 30 տոկոսի հասած գնաճի պարագայում 4400 դրամով թոշակի բարձրացումը համարեց աննախադեպ։

«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը՝ աննախադեպ իր այս քայլը փիառելու համար օգտագործելով նաև Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերը
Հասկանալու համար, թե 4400 դրամն ինչպե՞ս է փոխելու թոշակառուի կյանքի որակը, երբ նա ցամաք հաց ուտելուց բացի՝ նաև պետք է վճարի Փաշինյանի պաշտոնավարման օրոք մի քանի անգամ թանկացած լույսի, ջրի և գազի համար, կարելի է հեշտությամբ պարզել՝ ցանկացած թոշակառուի հետ երկու րոպե զրուցելով։

Հասկանալու համար, թե 4400 դրամ թոշակի ավելացման ֆոնին որակական ինչ փոփոխությունների է ենթարկվել Փաշինյանի թիմակիցների կյանքը, հերիք է կատարել ընդամենը մեկ պարզ վարժություն՝ ուսումնասիրել Փաշինյանից պաշտոն ստացածների աշխատավարձերի աճը՝ նրանց ներկայացրած հայտարարագրերով։

Այսպես՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 2022 թվականին Փաշինյանի աշխատակազմից ստացել է տարեկան 11 միլիոն 369 հազար 228 դրամի եկամուտ։

Մեկ տարի անց՝ 2023 թվականին, Չախոյանը կրկին Փաշինյանի աշխատակազմից ստացել է մի քանի միլիոնով ավելի եկամուտ, և 2023 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 15 միլիոն 234 հազար 794 դրամ՝ 3 միլիոն 800 հազար դրամով ավելի, քան նախորդ տարի։

Այս պարզ համեմատությունը փաստում է, որ աղքատությունն իսկապես հաղթահարվել է, բայց ոչ թե թոշակառուի գրպանում, այլ Տարոն Չախոյանի, որի աշխատավարձը տարվա կտրվածքով ավելացել է մի քանի միլիոնով։ Այս պարագայում դժվար թե թոշակառուն ի վիճակի լինի հաղթահարել աղքատությունն իր գլխում, ինչպես ժամանակին ամեն առիթով և առանց դրա՝ խորհուրդ էր տալիս մարդկանց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ