20 02 2024

Եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը, ՀՀ տնտեսությունը մեծապես կտուժի․ Թաթուլ Մանասերյան



Այսօր՝ փետրվարի 20-ին, ասուլիսի ընթացքում, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հայտարարել, որ Հայաստանից նկատվում է արտահոսք ոչ միայն  ռուսաստանցի ռելոկանտների այլ նաև արցախցիների։ Նրա խոսքով՝ լավ չինտեգրվելով ՀՀ տնտեսության մեջ, որոշ տվյալների համաձայն, արցախցիների 15 տոկոսն արդեն լքել է ՀՀ–ն։ 

Մանասերյանը ներկայացրել է նաև որոշ կանխատեսումներ 2024 թվականի համար։ Ի թիվս այլ զարգացումների նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարող է մեծապես տուժել, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը։

«Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից` թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումից խոցելի լինելու պատճառով։ Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում և դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ