11 03 2024

8 օրվա երաշխիք էլ չենք կարում տալ, դուք 8 տարին ո՞րտեղից վերցրեցիք. Ագնեսա Խամոյան



Մեր քաղաքացիների մեծամասնության մոտ մտավախություն կա, որ կարող են բախվել գազի գնի թանկացման։ Այս մասին ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է: Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան»,- պատասխանեց փոխնախարարը։

Պատգամավորն արձագանքեց. «Այսօրվա աշխարհում 8 օրվա երաշխիք էլ չենք կարում տալ, դուք  8 տարին ո՞րտեղից վերցրեցիք, պարոն Վարդանյան»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ