20 09 2021

Բոլոր կողմերը տրամադրված են տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման. ՌԴ փոխվարչապետ



Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ բանակցային խմբի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի կեսերին, Մոսկվայում։ Այս մասին սեպտեմբերի 20-ին Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման։ Իհարկե, քննարկվում է` ինչպես դա անել։ Բայց բնական է, որ տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալի նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար։ Հանուն դրա էլ մենք աշխատում ենք»,– ասաց Օվերչուկը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ անդրադարձավ հարցին՝ ասելով, որ ապաշրջափակումը կունենա դրական էֆեկտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ