02 11 2021

Ռուսաստանի կարտոֆիլը ճնշում է Հայաստանի կարտոֆիլին․ Վահան Քերոբյան



Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է, աննախադեպ  գնաճ կա բոլոր երկրներում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գների բարձրացման որպես ֆունդամենտալ պատճառ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խորը խզում պահանջարկի և առաջարկի միջև»,-ասաց նախարարը։

Դիտարկամանը, որ թանկացումը վերաբերվում է Հայաստանում արտադրվող ապրանքին նաև, Քերոբյանը նշեց․ «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ