14 10 2022

Ներսում այլ բան է ասում, դրսում՝ այլ․ «Հրապարակ»

Ներսում այլ բան է ասում, դրսում՝ այլ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ», և որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, և ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։

Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է։ Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ` տարիներին չի ստորագրվի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում ասում են, որ դա խաղուպար չէ, որ մի քանի ամսում մշակեն ու հասցնեն ստորագրելու մակարդակին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ