03 05 2023

Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու. «Հրապարակ»

Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Մեր տեղեկություններով, նա այդ մասին հայտնել է մայիսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ սա երկրորդ հանդիպումն է՝ այն տեղի է ունեցել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, այլ ոչ թե առաջին հանդիպման նման՝ նախագահականում, ինչը նշանակում է, որ հանդիպման շահագրգռվածություն ցուցաբերել են արցախցի պաշտոնյաները, որոնց, կարելի է ասել, վերջին հույսը մնացել է գեներալ Լենցովը։

Մեր աղբյուրները պատմում են, որ Լենցովն ասել է, թե իբր իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել, սակայն բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն Բաքվից վերադառնալուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ