29 07 2023

ՃՈ պետի նախկին տեղակալին հրավիրել են դատախազություն․ «Հրապարակ»

ՃՈ պետի նախկին տեղակալին հրավիրել են դատախազություն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքով սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։ Դատախազություն են հրավիրվել Տոնոյանի՝ 1993 եւ 1990 թթ․ ծնված որդիները՝ Գոռ եւ Սամսոն Տոնոյանները, նրա հետ նույն բնակության հասցեում գրանցված Մարիամ Իշխանյանը, կինը՝ Նաիրա Նադոյանը։

Նշենք, որ Տոնոյանի դեմ նաեւ քրեական գործ էին հարուցել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ