16 09 2023

Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՞. «Հրապարակ»

Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՝ ԲԿ տնօրենի պաշտոնից Ասատուր Ասատրյանին ազատելու հրամանը։ Վնասվածքաբանի մասնագիտությամբ Ասատրյանը Կապանի ավագանու ՔՊ-ականներից է, պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմը, տնօրեն է նշանակվել 2022-ի հունվարին՝ մեկ տարով: Մարզպետը նրան դժկամությամբ էր նշանակել՝ ընդառաջելով Արսեն Թորոսյանի, Դանիելյանի խնդրանքին:

Ըստ որոշ լուրերի՝ ԲԿ-ն պարտքեր է կուտակել, ինչն էլ դարձել է ազատման պատճառը։ «Դա իրականությանը չի համապատասխանում... Դա ոչ թե կուտակված պարտքեր են, այլ հիմնավորված բաներ են, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ մարզպետի որոշումը պատրաստվում է բողոքարկել դատական կարգով, որովհետև չգիտի, թե «ինչի համար է ազատվել»։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ, Կապանի ԲԿ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել մասնագիտությամբ դեղագործ, 61-ամյա Արմեն Թադևոսյանը, ով մինչ այդ մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետն է եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ