08 03 2024

Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը. «Հրապարակ»

Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաեւ Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի:

Հիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։

Ի դեպ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւս հայտարարել է, որ իրենց մարզում ադրբեջանական գյուղեր կան։ Թե ինչու է հիմա խոսվում չորս գյուղերի, այլ ոչ թե ութի մասին, ինչպես նախկինում Փաշինյանն էր հայտարարում, իշխանական մեր աղբյուրների կարծիքով՝ նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը խնդրահարույց չի լինի մեզ համար՝ այնպես, ինչպես մյուսներինը, դիցուք՝ Տիգրանաշենինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին։

Ալիեւն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրահարույց տարածքները, հետո հանրությունը կընտելանա նաեւ մյուսների հանձնմանը։ Այսինքն, Փաշինյանն իրականացնում է փուլ առ փուլ հանձնման ծրագիրը՝ պարբերաբար հանրությանը վախեցնելով պատերազմով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ