02 04 2024

Փորձաքննությունները ձգձգվում են, քննությունները՝ ուշանում. «Ժողովուրդ»

Փորձաքննությունները ձգձգվում են, քննությունները՝ ուշանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների ուշացումը պատկան մարմինները միմյանց վրա են գցում:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գլխավոր դատախազը գրություն է ուղարկել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննության ողջամիտ ժամկետների ձգձգումները, ի թիվս այլնի, պայմանավորված են քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումներով:

Ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տեւական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետեւանքով: Բյուրոյի տնօրենի հիշյալ գրությամբ ներկայացված յուրաքանչյուր դեպք դարձել է ստուգման առարկա, ուսումնասիրվել են միջնորդությունների պահանջները տեւական ժամանակով չկատարելու պատճառները: Ասել է թե՝ քննիչները չեն տալիս փաստերը փորձագետներին, որոնց հիման վրա փորձաքննություններ պետք է իրականացվեն: Եւ, ահա, դատախազը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, սակայն դեռ որեւէ տեղաշաժ չկա այդ ոլորտում:

Փորձաքննությունները շարունակում են երկար տեւել, որոնք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիրներ են հարուցում: Օրինակ՝ մեղադրվում է մի անձ, որը փորձաքննության ընթացքում, պարզվում է, անմեղ է, բայց ստիպված է լինում այդ ընթացքում կալանքի տակ մնալ:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի փետրվարի 17-ին էր գրել, որ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գործունեությունց դժգոհ է դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն նոր կադրեր չկան՝ նրան փոխարինելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ