30 04 2024

Զինվորականների զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը․ «Հրապարակ»

Զինվորականների զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը․ «Հրապարակ»

Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»:

Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել:

Մեզ տեղեկություններ են հասել, որ զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել: Այդ մասին հարցրինք Տավուշի պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։

«Չեմ կարա ասեմ, ամեն ինչ հնարավոր է... բայց պայմանագրայիններին ես՝ ինքս եմ հետ տվել, ասել եմ, որ ձեր արած քայլը հիմա սխալ ա, ծառայության մեջ եք, հետ գնացեք, իրենք բռնություններից հետո եկել էին՝ իրենց աջակցությունը հայտնեին տավուշցիներին, ես ասել եմ` գնացեք, պետք չի ձեր աջակցությունը, գնացեք, ձեր ծառայությունն արեք։ Գիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ ճանաչում, ընդամենը մեկ-երկու հոգու՝ նախկին հրամանատար եղած ժամանակ: Ինքնաբուխ են եկել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ