13 07 2021

Մեղադրանքն ամբողջությամբ շինծու է և ապօրինի. Մեղրիի փոխքաղաքապետի պաշտպան

Մեղադրանքն ամբողջությամբ շինծու է և ապօրինի. Մեղրիի փոխքաղաքապետի պաշտպան

Yerkir.am-ը գրում է.

«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է․ մեղադրանքն ամբողջությամբ շինծու է և ապօրինի, ընդամենը նպատակ է հետապնդում կոնկրետ անձանց հրահանգները կատարելու եւ քաղաքական հայացքները բավարարելու․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Մեղրիի փոխքաղաքապետի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Իբրեւ թե Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանձնարարությամբ, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, պաշտպանյալս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Դեռեւս չունենք դատական նիստ, եւ պարզ չէ, թե որ դատավորին է մակագրվել։ Կրկնում եմ՝ այս գործը ես համարում եմ քաղաքական հետապնդում, բոլորին էլ հասկանալի է, թե ինչու։ Հետեւությունները թողնում եմ գիտակից մարդկանց։ Գործի առնչությամբ այս պահին մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ դեռեւս նախաքննական փուլում է»,- ասաց Սամվելյանի պաշտպանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ