01 10 2022

Միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգեւավճարներին հատկացված գումարներով. «5-րդ ալիք»

Միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգեւավճարներին հատկացված գումարներով. «5-րդ ալիք»

Երեկ 5-րդ ալիքի «90 րոպե» հաղորդման շրջանակում փորձագիտական խմբի անդամ Էլեն Արշակյանը վերլուծություն է ներկայացրել, որտեղ արտացոլված է, թե միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր ձեռք բերել պետբյուջեից պարգևավճարներին հատկացված գումարներով: Այսպես, պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 38 միլիարդ դրամ կամ 95 միլիոն դոլար:

Պարգևավճարների առյուծի բաժինը՝ շուրջ  28 մլրդ դրամը կամ 75 տոկոսը բաժին է ընկնում այն պետական կառույցներին, որոնք ըստ էության, ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը:

Ըստ վերլուծության, պարգևավճարներին հատկացված միջոցներով Հայաստանը միջազգային շուկայի գներով կարող էր ձեռք բերել հակաօդային պատշպանության (ՀՕՊ) Տօռ Մ1 ժամանակակից 2 կայան, Պանցիր ՀՕՊ 7 կայան, ՏՕՍ 1 Սոնցեպյոկ 4 կայան: Մեր հանրապետության երկինքը, ըստ ռազմական փորձագետների, հնարավոր կլիներ պաշտպանել 5-6 հակաօդային կայաններով:

Փորձագետները նաև նշում են, որ դրանք ամենաարդյունավետ միջոցներն են անօդաչուների դեմ պայքարում:

Ի հավելումն նշվում է, որ այդ նույն գումարով կարելի էր գնել գերժամանակակից Տ 90 32 տանկ, մոտ 1200 հատ Իգլա տեսակի զենթիահրթիռային կոմպլեքս: Իսկանդեր Մ-ի մեկ կոմպլեքսը, որը ներառում է  6 մարտական մեքենա և 4 հրթիռ: Ամբողջական արժեքը՝ 70 մլն դոլար, իսկ մեկ հրթիռի արժեքը՝ 6,5 մլն դոլար:

Այսինքն, նշված գումարով կարելի էր գնել մեկ ամբողջական Իսկանդեր Մ և ևս 4 հրթիռ:

Ստորև ինֆոգրաֆիկաներով՝ պարգևավճարներին հատկացված միջոցները, ըստ պետական կառույցների, միջազգային շուկայում սպառազինության գները և համադրությունը, թե ինչ զինտեղխնիկա կարելի էր գնել պարգևավճարներին հատկացված միջոցներով:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ